«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն բողոքում է Երևանյան դելֆինարիումի դեմ

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն բողոքում է Երևանյան դելֆինարիումի դեմ

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» ՀԿ-ներն երևանյան դելֆինարիումի տարածքում կազմակերպել էր բողոքի ակցիա: Այն լուսաբանող լրագրողների թիվը գերակշռում էր մասնակիցների թվին: Ակցիան նվիրվեց անազատության մեջ գտնվող դելֆինների համաշխարհային շաբաթվան: ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է օրինակ վերցնի Կոստա Ռիկայից, Թուրքիայից և այլ երկրներից, որտեղ դեֆինարիումներ չկան: «Դելֆինները պետք է ապրեն աղի միջավայրում, ոչ թե քլորացված ջրում: Այն վնասում է կենդանիների մաշկը, տեսողությունը, փչանում են ատամները: Երևանում դելֆիններն ապրում են հենց այդ պայմաններում», ասաց Ադամյանը: Բացի դրանից, Ադամյանի խոսքերով, դելֆինարիումի տնօրինությունը չի թույլատրում նրանց մոնիթորինգ անցկացնել և ծանոթանալ դելֆինների առողջական վիճակին: Այս առիթով ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել դելֆինարիումի տնօրինության դեմ և սպասում է պատասխանի:

Իր հերթին դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը լրագրողներին հավաստիացրեց, որ իրենց մոտ բոլոր նորմերը պահպանվում են և կան համապատասխան փաստաթղթեր, սակայն չցուցադրեց դրանք, պատճառաբանելով, թե լրագրողներին առանձին կհրավիրի և ցույց կտա: Բացի դրանից, տնօրենի խոսքերով, ՀԿ-ն ոչ մի մոնիթորինգի առաջարկով նրանց չի դիմել:

Թոհուբոհին միացան նաև դելֆինարիումի մարզիչները, ովքեր կենդանիների «առողջական լավ վիճակը» ապացուցելու համար լրագրողներին ցուցադրեցին բոլոր 4 դելֆինների ատամները և շարժումներին հակադարձելու ունակությունը: Մարզիչներն ասացին, որ յուրաքանչյուր դելֆինի համար անհրաժետ է 250 տոննա ջուր, իսկ իրենք 4 դելֆիններին ապահովում են 1.250 տոննա ջրով:

Բողոքին ներկա էր նաև տարածքի բնակիչ Համլետ Ավոյանը, ով ողջունեց դելֆինարիումի կառուցումը, որովհետև վերջապես Կոմիտասի անվան այգու տարածքը բարեկարգվել է և ավելի անվտանգ է դարձել:

5  07.07.11 - "Թռչնասերների կենտրոն" ՀԿ-ն կազմակերպել է բողոքի ակցիա Երևանյան դելֆինարիումի տարածքում : Ակցիան նվիրված է անազատության մեջ գտնվող դելֆինների համաշխարհային օրվան
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---