Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ռուսական արտադրության ԱԿ-74Մ ինքնաձիգերի արտադրությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ռուսական լիցենզիայի հիման վրա ձեռնամուխ է եղել ԱԿ-74Մ ինքնաձիգերի շարքային արտադրությանը: «Խազրի» անունով ինքնաձիգի վրա կարելի է գիշերային տեսանելիության, լազերային նշանառության սարքեր, նշանոց, լուսավորման համակարգ տեղադրել: Փոխվել է նաև «Իժմաշ» գործարանի լիցենզիայով արտադրված զենքի արտաքին տեսքը:

Պետական պաշտպանության պատվերի ծրագրի համաձայն, Պաշտպանական արդյունաբերության նախարարությունն այս տարի կարտադրի և Պաշտպանության նախարարությանը կփոխանցի 5 հազար «Խազրի» ԱԿ-74Մ ինքնաձիգներ, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---