Երևանի կանգառներում կտեղադրվի Wi-Fi ինտերնետ

Երևանի կանգառներում կտեղադրվի Wi-Fi ինտերնետ

PanARMENIAN.Net - Այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում գտնվող կանգառներից մեկում հայտնվել է Orange Armenia ընկերության նոր գովազդ` կանգառում Wi-Fi (անլար) ինտերնետ կապի առկայության մասին ։

Orange-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել է, որ մի քանի օրից Orange-ը կգործարկի կանգառներում անվճար Wi-Fi ինտերնետ կապի հասանելիության պիլոտային ծրագիրը։

Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, գովազդները հայտնվել են ժամանակից շուտ, քանի որ այս պահին MyFi մոդեմները տեղադրվում են կանգառներում։

Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ չի կարող հայտնել, թե քանի կանգառներում կմեկնարկի պիլոտային ծրագիրը։

Երեք շաբաթ առաջ Orange-ը Երևանի Քաղաքապետարանի հետ համատեղ մեկնարկել էր Wi-Fi անլար անվճար ինտերնետ կապի հասանելիությունը մայրաքաղաքի 5 ավտոբուսներում պիլոտային ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանին կից գործող «Կառավարման տեխնոլոգիաներ» ընկերության տնօրեն Արա Յաղջյանը նշել էր, որ պիլոտային ծրագրի լավ արդյունքների դեպքում Wi-Fi ինտերնետ կտեղադրվի բոլոր ավտոբուսներում, ինչպես նաև կանգառներում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---