Երևան է ժամանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

Երևան է ժամանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կժամանի Երևան: Այցի ընթացքում նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Երևանից հետո Լավրովը կայցելի Բաքու: Այցը Հայաստան և Ադրբեջան կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---