Ի հեճուկս «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության սպասումներին, ամռանը ՃՏՊ քանակը չի նվազել

Ի հեճուկս «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության սպասումներին, ամռանը ՃՏՊ քանակը չի նվազել

PanARMENIAN.Net - Ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ)` ուժի մեջ մտնելու առաջին կես տարվա ընթացքում «Ռոսգոսստրախ Արմենիա» Կապի կենտրոնը սպասարկել է 25 300 զանգ, որոնց առավելագույն քանակը բաժին է ընկել հունիսին` օրական միջինը 170 զանգ, ինչպես նաև գրանցել 5948 ապահովագրական դեպք, կես տարվա ընթացքում միջին ցուցանիշը կազմել է օրական 33 ՃՏՊ: Բացարձակ մաքսիմումը գրանցվել է հունիսին` 1095 ՃՏՊ:

«Ի հեճուկս սպասումներին և կանխատեսումներին, ամռանը ՃՏՊ քանակը չի նվազել»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Հունիսին պատահարների միջին քանակը կազմել է 37, ինչը փետրվարին գրանցված մաքսիմումին է հավասար: Զգալիորեն աճել է գիշերը տեղի ունեցող պատահարների թիվը: Հարկ է նշել, որ անձրևի ժամանակ պատահարների քանակի կտրուկ աճ է նկատվում:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության Կորուստների Կարգավորման Կենտրոն (ԿԿԿ) 3720 դիմում է ներկայացվել, ըստ որոնց վնասի հատուցման ընդհանուր գումարը կազմել է 740 մլն դրամ (մոտ 1,8 մլն դոլար): Նյութական վնասի միջին հատուցումը կազմել է 201 հազար դրամ:

«Ռոսգոսստրախ Արմենիայի» տվյալներով, տարվա սկզբից սկսած ՃՏՊ արդյունքում մարմնական վնասվածքների պատճառման 151 դեպք է գրանցվել (որոնցից 30-ը` հունիսին) և 5-ը`մահացու ելքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---