7 հուլիսի 2011 - 19:53 AMT
Ազգային գրադարանը հերթական անգամ նշել է իր օրը

Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային գրադարանում նշել են Ազգային գրադարանի օրը: Տոնակատարությանը ներկա էին ԱԺ պատգամավոր Արտաշես Շահբազյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Միջոցառման ընթացքում նրանք հանդես են եկել շնորհավորական խոսքերով:

Հանդիսավոր բացման ժամանակ ելույթ է ունեցել ՀԱԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Զարգարյանը, ով շնորհավորել է բոլոր գրադարանավարներին և մտավորականներին տոնի առթիվ:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է գրադարանի անցյալի և ներկայի մասին պատմող տեսանյութ:

Ազգային գրադարանի օրը նշվում է սկսած 1999 թվականից: