Կանադան պաշտոնապես ավարտել է իր մասնակցությունը ռազմական գործողություններին Աֆղանստանում

Կանադան պաշտոնապես ավարտել է իր մասնակցությունը ռազմական գործողություններին Աֆղանստանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Կանադան պաշտոնապես ավարտել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում իր մասնակցությունը ռազմական գործողություններին Աֆղանստանում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կանադական զորախմբից ամերիկյանին Քանդահար գավառում անվտանգության ապահովման պատասխանատվության փոխանցման մասին փաստաթուղթը ստորագրվել է Kandahar Air Field ռազմակայանում:

Կանադացիներն Աֆղանստանում իրենց ռազմական առաքելությունը մեկնարկել էին 2002 թվականին Քանդահար հարավային գավառում, այդ ընթացքում նրանք կորցրել են 157 զինծառայող, մեկ դիվանագետ, հասարակական կազմակերպության երկու աշխատակից և մեկ լրագրող:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---