8 հուլիսի 2011 - 12:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դիլիջան քաղաքում կկառուցվի 80 մլն դոլար արժողությամբ նոր ֆինանսական կենտրոն

Դիլիջան առողջարանային քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն վերածելու ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 80 մլն դոլար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նրա խոսքով, այդ ուղղությամբ աշխատանքներն են իրականացվում արդեն 3 տարի, և 2011-ի վերջին ԿԲ մասնաճյուղի շենքի շինարարությունը կավարտվի: Անդրադառնալով ներդրումներին` նա ասել է, որ դրանց մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, պետությունն ուշադրություն է դարձնում շինարարությանը և դպրոցների, հիվանդանոցների և միջպետական ճանապարհների վերակառուցմանը:

Դիլիջանի քաղաքապետը նշել է, որ միաժամանակ առևտրային բանկերը մեկը մյուսի ետևից իրենց մասնաճյուղերն են բացում, և այսօրվա դրությամբ բացի «Արդշինինվեստբանկի» և «ՎՏԲ- Հայաստան բանկի», բացվել են «Արարատբանկի», «Ամերիաբանկի», «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» մասնաճյուղեր, իսկ «Արմսվիսբանկը» ձեռք է բերել նոր տարածք:

Արմեն Սանթրոսյանը հավելեց, որ ծրագրի իրագործման շրջանակներում ստեղծվում են նոր աշխատատեղեր, ինչպես նաև բանկի աշխատողների համար կառուցվելու են բնակելի շենքեր և քոթեջներ, ուր մինչև 2013-ը տեղափոխվելու են ԿԲ աշխատողների 150 ընտանիքներ:

Քաղաքապետը հաղորդեց, որ ֆինանսական կենտրոնում կառուցվելու է մանկապարտեզ, դպրոց և համալսարան, ինչը թույլ կտա ապահովել անհրաժեշտ կադրերով:

Անդրադառնալով ներդրումներին` նա ասել է, որ դրանց մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, պետությունն ուշադրություն է դարձնում շինարարությանը և դպրոցների, հիվանդանոցների և միջպետական ճանապարհների վերակառուցմանը:

ՖՈՏՈՇԱՐՔ