8 հուլիսի 2011 - 15:00 AMT
Youtube-ը փոխել է ինտերֆեյսը

Google+ սոցիալական ցանցի գործարկումից հետո Google-ը սկսել է իր արտադրանքների արտաքին տեսքում փոփոխություններ կատարել։ YouTube -ը նույնպես բացառություն չկազմեց։

YouTube-ի պաշտոնական բլոգը գրում է, որ վերջինս փոխել է իր ինտերֆեյսը, դարձնելով սեփական «Cosmic Panda» կոչվող ծրագրի մի մաս։

Այժմ YouTube-ը նախկին սպիտակ գույնի փոխարեն ավելի մուգ տեսք է ստացել, ինչը համապատասխանում է մարդկանց՝ ֆիլմ նայելու ստանդարտին։

Առաջարկվող և թեմային կից (Suggested/Related) հոլովակները ներկայացված են սյունակներով։ «Հաջորդ» և «նախորդ» կոճակները գնվում են հենց հոլովակի ձախ և աջ մասերում։ Շատ հարմար են պատրաստված հոլովակների չափսերը փոխելու կոճակները։

Նոր դիզայնն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել YouTube-ի Cosmic Panda-ի էջը։