8 հուլիսի 2011 - 15:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում ֆիքսված հեռախոսակապը 100% թվայնացվել է

Այսօր հրավիրված ասուլիսում «ԱրմենՏել» ընկերությունը հայտնեց Երևանի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման գործընթացի ավարտի մասին։

Ինչպես նշեց ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն վերջին վեց ամսվա ընթացքում երեք անալոգային կայաններում՝ 47, 61 և 62, մոնտաժվել է 40 000 թվային գիծ։ Ըստ Իգոր Կլիմկոյի՝ արդիականացման ընդհանուր արժեքը կազմել է 6մլն դրամ։

Պատկերացում կազմելու համար, թե որքան լայն է եղել կատարվախ աշխատանքը, Իգոր Կլիմկոն համեմատություն կատարեց. «Ցանցին 1 ֆիքսված հեռախոսակապի բաժանորդի միացումն այնքան է արժենում, որքան կարժենար ցանցին 10 բջջային բաժանորդ միացնելը»։

ՖՈՏՈՇԱՐՔ