Կալիֆոռնիայի նահանգապետը երկարացրել է Հայոց ցեղասպանության ժառանգների հայցերի ներկայացման ժամկետը

PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը հուլիսի 8-ին ստորագրել է օրենք, որը երկարացնում է չվճարված ապահովագրական պոլիսների գործով եվրոպական և ասիական ապահովագրական ընկերությունների առնչությամբ Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից հայցերի ներկայացման ժամկետը: Օրինագիծը, որը հայցերի ներկայացման ժամկետը երկարացնում է մինչև 2016թ. ավարտը, Կալիֆոռնիա նահանգի օրենսդրական մարմին է ներկայացվել նահանգի օրենսդրական ժողովի անդամ Մայք Գատտոյի կողմից:

Ինչպես հայտնել է Գատտոն, ինքը բավարարված է, որ այդ օրինագծի ընդունմանն ուղղված աշխատանքը վերջապես հաջողությամբ է պսակվել: «Նահանգի բնակիչների համար սա կարևոր իրադարձություն է Օսմանյան կայսրությունում թուրքերի գործած ամեն վատի դիմաց արդարության վերականգնման առումով»,- ասել է Գատտոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---