Հայաստանը կարող է դառնալ «Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի» լիիրավ անդամ

PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն աշնանը կարող է դառնալ «Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի (ՈՒՀՄԿ) լիիրավ անդամ: «Հայաստանի միանալը ՈՒՀՄԿ-ին նախագծի մեջ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի ընդգրկման միջոցով հաջող է ընթանում: Մնացել է ընթացակարգային մասը, և, կարծում եմ, որ սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին Հայաստանը կդառնա կենտրոնի լիիրավ անդամ»,- ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՈՒՀՄԿ տնօրեն Ալեքսեն Լեբեդևը:

Նա նաև հիշեցրել է, որ կենտրոնի նկատմամբ մեծ հետաքրքրություն են հանդես բերում մի շարք երկրներ, այդ թվում` Բուլղարիա, Վիետնամ, Հարավային Կորեա:

Ռուսաստանը Ղազախստանի հետ միասին 2007-ին ստեղծել է ՈՒՀՄԿ` ուրանի հարստացման ծառայություններ տրամադրելու համար:

2008-ին կենտրոնը ստացել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և հավաստագրերը արտադրանքի և ծառայությունների մատակարարի գործունեություն իրականացնելու համար:

Ներկա պահին ՌԴ բաժինը ՈՒՀՄԿ-ում կազմում է 80 տոկոս, «ՆԱԿ Կազատոպրոմի» բաժինը` 10 տոկոս, «Միջուկային վառելիք» ուկրաինական կորպորացիայի բաժինը` 10 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---