Firefox 6 Beta տարբերակն արդեն հասանելի է Android-ների համար

Firefox 6 Beta տարբերակն արդեն հասանելի է Android-ների համար

PanARMENIAN.Net - Firefox բրաուզերի Beta տարբերակը Android համակարգով աշխատող հեռախոսների համար արդեն կարելի է ներբեռնել Android Market-ից։ Այս մասին հայտնում է Android Police-ը։

Այն ունի օգտագործողի ինտերֆեյսի բազմաթիվ փոփոխություններ, մի շարք ուղղումներ և բարեփոխումներ։ Զբաղեցնում է հիշողության քիչ ծավալ, ունի նկարների չափսերը փոփոխելու հնարավորություն՝ առանց որակի նվազման և մի շարք այլ հնարավորություններ։

Համեմատած Firefox-ի Android-ների համար նախկին տարբերակների՝ Firefox 6 Beta ավելի արագ է աշխատում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---