Կայացավ երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսը

Կայացավ երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացավ ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսը, որը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն սկսվեց մարտական դրոշի ներսբերմամբ: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Կոնֆերանսի ընթացքում զեկույցներով հանդես եկան Զինված ուժերի գումարտակների, վաշտերի, դիվիզիոնների հրամանատարներ:

Իր ելույթում Սեյրան Օհանյանը ողջունեց բոլոր ներկաներին, նշելով, որ համաժողովի կազմակերպումն ինքնանպատակ չէ, այլ այն ունի առաքելություն հաստատելու երիտասարդ սպայի վիթխարի տեղն ու դերը հայոց Զինված ուժերի մարտունակության և ընդհանրապես պետության պաշտպանունակության գործում: «Զինվորի համար դուք պետք է լինեք ուսուցիչ և առաջնորդ, այն մեկը, ով արևի, անձրևի թե ձյան տակ մշտապես քայլում է բոլորի առջևից, ծառայության ընթացքում խստորեն պահանջում, իսկ դժվար պահին` թիկունք կանգնում զինվորին», ասաց Օհանյանը:

ՀՀ նախագահը, ողջունելով սպաներին, հանդես եկավ պատգամներով, որտեղ նա շեշտեց երիտասարդ սպաների տեղն ու դերը հայրենիքի պատմության և անվտանգության կերտման գործում:

Համաժողովը փակեց Սեյրան Օհանյանը, ով հայտարարեց, որ համաժողովը կրելու է շարունակական բնույթ, և որ Հայաստանի գերնպատակը պատերազմը կանխարգելելն է:

7  09.07.11 - Երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---