Լարիսա Ալավերդյան. Կազանից առաջ և հետո Ռուսաստանն առանձնապես ակտիվ չէ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում

Լարիսա Ալավերդյան. Կազանից առաջ և հետո Ռուսաստանն առանձնապես ակտիվ չէ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում

PanARMENIAN.Net - Կազանյան հանդիպումից առաջ և հետո Ռուսաստանը թույլ ակտիվություն է ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է ղարաբաղյան գործընթացում Մոսկվայի ջանքերը գնահատել ռուսական շահերի տեսակետից, քանի որ Ռուսաստանին ձեռնտու չի լինի հարավկովկասյան տարածաշրջանում այլ ուժերի ներկայությունը:

«Ռուսաստանը պետք է ոչ միայն շուտափույթ կերպով միջոցներ ձեռնարկի ղարաբաղյան կարգավորման համար, այլև ճշտի իր մոտեցումները, որպեսզի հետո չանհանգստանա այն մասին, թե ինչպես գտնի բարդ իրադրությունից ելնելու ճանապարհները»,- ասել է պատգամավորը` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Ռուսաստանը կակտիվացնի իր քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որ Ադրբեջանի նախագահը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---