«Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկերում» կներկայացվի նաև 1960ականների Հայաստանը

«Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկերում» կներկայացվի նաև 1960ականների Հայաստանը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջադրված երկու ֆիլմերը արտացոլելու են 1960-ական թվականները: Դրանք են Գագիկ Ստեփանյանի «Ի շրջանս յուր» և Աշոտ Ադամյանի ու Դավիթ Մաթևոսյանի «Մենք ենք» ֆիլմերը:

«Ի շրջանս յուր» ֆիլմը պատմում է 20-րդ դարի 60-ական թվականներին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցման զարթոնքիգործում Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի կառուցման կարևորության մասին: Ըստ ռեժիսորի, Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել պետք չէ, քանի որ առանց այդ էլ խորն է ցավը: Նա ասաց, որ եթե նկարելու է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, ապա միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման մասին:

Աշոտ Ադամյանի ու Դավիթ Մաթևոսյանի «Մենք ենք» ֆիլմը պատմում է 40 տարի առաջ կայացած Հրանտ Մաթևոսյանի, Հենրիկ Մալյանի, Խորեն Աբրահամյանի և հենց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի համագործակցության մասին: Դավիթ Մաթևոսյանը, ով երեխա ժամանակ խաղացել է այդ ֆիլմում, նշում է, որ ֆիլմի ժառանգորդները ոչ միայն հայ հասարակությունն է, այլ առանձին գյուղացիները, ում մասին նկարահանվել է ֆիլմը: «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը պատմում է իրական հերոսների մասին, ովքեր արդեն կենդանի չեն այսօր:

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում հաղթողին կորոշեն ժյուրիի նախագահ Ելենա Ստիշովան (Ռուսաստան), Արմեն Դովլաթյանը (Հայաստան), Նիրմալ Դհարը (Հնդկաստան), Օզջան Ալփերը (Թուրքիա) և Սվետլանա Գուլյանը (Հայաստան): Անվանակարգում առաջադրված են 17 ֆիլմեր:

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անցկացվելու է հունիսի 10-17-ը: Փառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---