Ըստ փորձագետների, 2050թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 2,5 մլն մարդ

Ըստ փորձագետների, 2050թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 2,5 մլն մարդ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգաբնակչությունը շուտով զգալիորեն կնվազի: Ինչպես Երևանում հայտարարեց ՀՀ-ում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2050թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 2,3-2,5 մլն մարդ:

2009թ. հիմնադրամի հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ապրող 1139 ընտանիքների 68,3 տոկոսը մտադիր չէ ևս մեկ երեխա ունենալ: Հարցվածների 16,4 տոկոսը նշել են, որ մտադիր են ևս մեկ երեխա ունենալ, իսկ 13,6 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցումը ցույց տվեց, որ ընտանիքները չեն ցանկանում երեխաներ ունենալ սոցիալ-տնտեսական պատճառներից ելնելով, ինչպես նաև ապագայի հանդեպ անվստահության պատճառով: Բացի այդ, ըստ հարցումների, գնալով ավելի շատ կանայք են Հայաստանում մասնագիտական աճը գերադասում ընտանիքին:

Իր հերթին փորձագետ Ռուբեն Եգանյանը նշել է, որ ստեղծված ժողովրդագրական իրավիճակը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ հարևան երկրներում բնակչության զգալի աճ է նկատվում: Եգանյանը նշել է, որ պետական քաղաքականությունը բնակչության վերարտադրության հարցում անարդյունավետ է և չի նպաստում երկրում ժողովրդագրական խնդիրների լուծմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---