ՌԴ ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ ՄԽ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը

ՌԴ ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ ՄԽ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-ին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համապատասխան ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և Իգոր Պոպովին (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների աշխատանքի հետագա համակարգման հարցերը` հաշվի առնելով Կազանում տեղի ունեցած եռակողմ գագաթաժողովի արդյունքները:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

 Ուշագրավ
---