Այսօր «Ոսկե ծիրանի» շրջանակներում բացվեց հայ-թուրքական կինոպլատֆորմը

Այսօր «Ոսկե ծիրանի» շրջանակներում բացվեց հայ-թուրքական կինոպլատֆորմը

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին «Ոսկե Ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում բացվեց հայ-թուրքական կինոպլատֆորմը (ՀԹԿՊ): ՀԹԿՊ-ի 9-րդ աշխատանքային հանդիպումը (workshop), որն ուղված է Վավերագրական ֆիլմերի աջակցությանը, տեղի ունեցավ Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ապրիլի 11-13-ը Ստամբուլի Սեզայիրի ժողովների դահլիճում:

«Մեզ համար կարևոր է ներկայացնել և պատկերացում կազմել մեկս մյուսիս մասին», - բացմանն ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը:

Այս տարի ընտրվել են հետևյալ նախագծերը` Նիկոլ Պեզճյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» (Հայաստան, Լիբանան), Արթուր Բախտամյանի «Ճանապարհորդություն Նոր տարվա նախօրյակին» (Հայաստան), «Ներս եկեք –ներսի կողմից»` Տիգրան Պասկեվիչյան (Հայաստան), «Ռոքի ճակատամարտ, ռոքի խաղաղություն»` Հասմիկ Հովհաննիսյան և Այշեգուլ Քարաքույու (Հայաստան –Թուրքիա), «Բիթլիսից Ամերիկա»` Լուսին Դինք (Թուրքիա), «Դերսիմի հեքիմ Լոքմանը»` Վելի Քահրաման (Թուրքիա), «Հրանտից հետո»` Էգե Էդեներ (Թուրքիա) և «Ռադիո Երևան»` Էյլեմ Քաֆտան, (Թուրքիա): Հայկական կինոնախագծերի հեղինակները հրավիրվել էին Ստամբուլ`մասնակցելու աշխատանքային հանդիպմանը:

Ստամբուլյան Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ պրեզենտացիաներ, գործնական ուսումնասիրություններ, նախագծերի ներկայացումներ և կինոդիտումներ:

«Հետաքրքրությունը կինոպլատֆորմի նկատմամբ մեծ էր: Այն բարձր գնահատվեց հանրաճանաչ ռեժիսորների, փառատոնների և համարտադրության ֆորումների ներկայացուցիչների կողմից: ՀԹԿՊ-ի բոլոր ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե Ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՀԹԿՊ-ի նկարահանված ֆիլմերը կընդգրկվեն տարածաշրջանային և համաշխարհային տարբեր միջոցառումներում»,- :

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---