Արդյո՞ք կհեշտանա հայրենական բիզնեսի կյանքը

Արդյո՞ք կհեշտանա հայրենական բիզնեսի կյանքը

PanARMENIAN.Net - Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության ջանքերն ուղղված են առաջին հերթին ոչ թե երկրի վարկանիշի բարելավմանը միջազգային կազմակերպություններում, այլ գործարարների գործունեության ու ընդհանուր առմամբ տնտեսվարման պայմանների բարելավմանը: Այդ մասին հուլիսի 11-ին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: « Կարևորն այն չէ, թե ով և ինչպես է մեզ գնահատում, այլ այն, թե որքանով է բարելավվում մեր կյանքն ու գործը»,-ասել է նա:

Հարկ է նշել, որ ըստ Doing business-2011-ի, Հայաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը:

Տիգրան Դավթյանը հավելել է, որ կառավարությունը կհասնի իր նպատակին, եթե տարեվերջին հարցումը ցույց տա, որ «բիզնեսի կյանքը հեշտացել է, դա է մեր գլխավոր նպատակը, ոչ թե ինչ-որ թվերի հասնելը»:

Forbes-ի գլխավոր խմբագիր Դենիել Ֆիշերը, որը նախորդ շաբաթ Հայաստանն ընդգրկել էր «աշխարհի վատագույն էկոնոմիկայով» երկրների տասնյակում, հայտարարել է, որ հաջորդ տարի Հայաստանն այդ ցուցակում չի լինի: Վերջերս հրապարակված Դենիել Ֆիշերի վարկանիշում Հայաստանը 2-րդ տեղում էր Մադագասկարից հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---