7 մայիսի 2003 - 20:28 AMT
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ» ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը մայիսի 29-ին կքննարկվի «Իլսամական խորհրդաժողով» կազմակերպության (ԻԽԿ) հերթական նստաշրջանում: Ադրբեջանական «ANS» գործակալության հաղորդման համաձայն, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ ԻԽԿ-ն այդ հարցը կքննարկի ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, չարժե սպասել, որ նստաշրջանի ընթացքում տվյալ հարցի առնչությամբ որեւէ կոնկրետ որոշում կկայացվի: