Կրթության նախարարությունը կհետևի սփյուռքի ուսանողների վրա ծախսված միջոցների արդյունավետությանը

Կրթության նախարարությունը կհետևի սփյուռքի ուսանողների վրա ծախսված միջոցների արդյունավետությանը

PanARMENIAN.Net - Այն սփյուռքահայ ուսանողները, ովքեր կրթություն են ստացել Հայաստանի բուհերում պետպատվերի շրջանակներում, տուգանվելու են, եթե հրաժարվեն առնվազն երկու տարի աշխատել իրենց բնակություն երկրում: Ինչպես հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կրթության ազգային ինստիտուտում ամեն տարի պետությունը պետպատվերի շրջանակներում 70 անվճար տեղ է հատկացնում սփյուռքի ուսանողներին, սակայն խնդիր է ծագում, երբ ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները չեն աշխատում իրեմց բնակության վայրում: «Հետևաբար, մեր բոլոր ջանքերը և միջոցները, որոնք մենք ծախսել են այդ ուսանողների վրա, որպեսզի նրանք փոխարինեն սփյուռքի ուսուցիչներին, ապարդյուն են»,- ասել է նա: Այդ առումով նախարարը հաղորդել է, որ ուսանողների պայմանագրերում ներառվելու է կետ, որի համաձայն եթե շրջանավարտները հրաժարվեն վերադառնալ իրենց բնակության երկիր և չաշխատեն այնտեղ երկու տարի, կտուգանվեն ավարտական կուրսի ութնապատիկ գումարի չափով: Նրա խոսքով, այսպիսով, կանոնները խախտած ուսանողները կհատուցեն պատճառած վնասը կառավարությանը:

Անդրադառնալով այն հարցին, որ հայկական բուհերը վերջերս սկսել են ավելի հաճախ հայտնվել տարբեր սկանդալների կենտրոնում, Աշոտյանն ասել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին նախարարությունը մտադիր է համալիր ստուգումներ անցկացնել երկրի բոլոր միջպետական բուհերում: Նրա խոսքով, բոլոր բուհերը պետք է հետևեն կրթության ոլորտում Հայաստանի օրենսդրությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---