ՄԱԿ-ի ԶՀԿ կամավորները ձեռնամուխ են եղել «Կովկասի ոգին» նախագծի իրականացմանը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) միջև կնքված «Հարավկովկասյան տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հուլիսի 8-ից Հայաստանում են գտնվում Վրաստանից ժամանած կամավորները, որոնք ձեռնամուխ են եղել նախագծի իրականացմանը: Ինչպես հուլիսի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՄԱԿ-ի ԶՀԿ «Թեմիս» հիմնադրամի կամավորական ծրագրի ղեկավար Լուկա Մոնոկին, «Կովկասի ոգին» ծրագրի իրականացման աշխատանքային խումբը ձեռնամուխ է եղել երկու ամիս առաջ, երբ տարածաշրջանի երկրների համապատասխան գերատեսչությունները նամակներ ստացան հարցաշարերով, որոնք թույլ են տալիս բացահայտել ոչ միայն նյութական, այլ նաև այդ երկրների ոչ նյութական արժեքները:

Ըստ ՄԱԿ-ի ԶՀԿ փորձագետ Էլեն Բերմանի, Հայաստանը մեծխ ներուժ ունի, որն էլ կարող է ներկայացբել աշխարհին, իսկ «Կովկասի ոգին» նախագիծը թույլ կտա համախմբել Հայաստանի առավելություններն ու պատասխանել այն հարցին, թե ինչու զբոսաշրջիկը պետք է ընտրի հենց այս երկիրը»:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը 2 հիմնական պատասխան տվեց վերոնշյալ հարցին. առաջինը, երկիրը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, Հայաստանում կան բարենպաստ կլիմայական պայմաններ, ակտիվորեն զարգանում են ենթակառուցվածքները, սակայն, ամենակարևորը «հայ ժողովրդի հյուրասիրությունն է, որը յուրաքանչյուր զբոսաշրջիկի թույլ է տալիս ընդունված զգալ իրեն»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---