Լեհ աշխարհահռչակ ռեժիսոր Վոյչեխ Մարչևսկին Հայաստանում է

Լեհ աշխարհահռչակ ռեժիսոր Վոյչեխ Մարչևսկին Հայաստանում է

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայանալու է լեհ հայտնի կինոռեժիսոր Վոյչեխ Մարչևսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ցուցադրվելու են նրա երեք ամենահայտնի` «Երկյուղներ» (1981) «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից» (1990) և «Վեյսեր» (2000) ֆիլմերը: Բացի դրանից, ռեժիսորը վարպետության դաս է անցկացնելու հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար:

Վոյչեխ Մարչևսկին ծնվել է 1944թ-ին Լեհաստանի Լոձ քաղաքում:Լեհ կինոռեժիսոր է սցենարիստ: 1962-ին սկսել է ռեժիսուրա ուսանել Կինոյի, հեռուստատեսության և թատրոնի պետական բարձրագույն դպրոցում: Ուսումն ընդհատել է 1964-ին, ընդունվել համալսարան` փիլիսոփայություն և պատմություն ուսումնասիրելու նպատակով: Երեք տարի անց վերադարձել է կինոդպրոց` կինոռեժիսորական կրթությունն ավարտելու: 1968-2001 թթ. 12 ֆիլմ է նկարահանել: Նրա ՙՎախերը՚ 1981-ին «Արծաթե արջի»` Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Բեռլինի 32-րդ ՄԿՓ-ում: «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից» ֆիլմը 1991-ին ցուցադրվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում: Կինոռեժիսուրայից բացի, Մարչևսկու կյանքում նշանակալից տեղ ունի ուսուցչությունը: 1984-ից կանոնավորապես դասավանդել է Կոպենհագենի Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում: 1992-1994 թթ. Մեծ Բրիտանիայի Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցի ռեժիսուրայի ֆակուլտետի դեկանն է եղել: Ի լրումն` Անջեյ Վայդայի կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի համահիմնադիրն է և գլխավոր դասախոսներից մեկը, դպրոց, որը Վարշավայում իր դուռը բացեց ուսանողների առաջ 2002-ին:

«Ռեժիսուրան դա զուտ մասնագիտություն չէ, այլ առաքելություն է և կոչում: Այն իմ համար շարժանկարի միջոցով հաղորդակցվելն է կինոդիտողի հետ: Ես պատասխանատու եմ իմ ֆիլմերի համար», ասում է Մարչևսկին:

4  12.07.11 - "Ոսկե ծիրան". Լեհ ռեժիսոր Վոյչեխ Մարչևսկիի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---