Հայաստանի կոմկուս. Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը թղթե տնակ է, որը փուլ կգա առաջին հանդիպումից հետո

Հայաստանի կոմկուս. Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը թղթե տնակ է, որը փուլ կգա առաջին հանդիպումից հետո

PanARMENIAN.Net - Իշխանությունների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջև երկխոսությունը հիշեցնում է «թղթե տնակ, որը փուլ է գալու հենց առաջին հանդիպումից հետո»: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը: «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես և ինչ նպատակով է ստեղծվել ՀԱԿ-ը, որը ոչնչով չի զբաղվում բացի իշխանություններին վարկաբեկելուց: Եվ այս ամենից հետո ի՞նչ երկխոսության մասին կարող է լինել խոսքը»,- նշել է Թովմասյանը:

Նրա խոսքով, և իշխանությունները, և ՀԱԿ-ը նույն քաղաքականությունն են վարում և չեն զբաղվում երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ: Թովմասյանը վստահ է, որ երկխոսության ողջ գործընթացը, որը նրա համոզմամբ նախաձեռնվել է Արևմուտքի հուշումով, վերածվելու է դեմագոգիայի:

Նախորդ շաբաթ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են ընդդիմության հետ երկխոսության հանձնաժողովը և պատրաստ են հանդիպել առաջիկա 10 օրերին: Ըստ նրա, կոալիցիոն կուսակցություններից հանձնաժողովի կազմում ընդգրկվել է երկուական ներկայացուցիչ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---