Մինչև շաբաթվա վերջ Google+-ը կունենա 20 մլն օգտագործո՞ղ

Մինչև շաբաթվա վերջ Google+-ը կունենա 20 մլն օգտագործո՞ղ

PanARMENIAN.Net - Google+ նորաստեղծ սոցիալական ցանցը 2 շաբաթ է, ինչ գոյություն ունի։ Այս ընթացքում այն հասցրել է հրավերով ցանցի անդամ դառնալը դարձնել գրանցումով։

Ինչպես հայտնում է Geek.com-ը, օգտագործողները արդեն հասցրել են Google-ին խնդրել ավելացնել Google+-ի Circle-ների ընկերների սահմանափակումը։ Իսկ Circle-ների սահմանափակումը կազմում է 5000 օգտագործող։

Ըստ Ancestry.com-ի հիմնադիր Պոլ Ալենի վերլուծության, Google+-ի օգտագործողների քանակն արդեն հատել է 10 միլիոնը։

Պոլ Ալենը համադրել է Google+-ի օգտագործողների ազգանունները ԱՄՆ-ի մարդահամարի գրասենյակի բնակչության տվյալների հետ և կատարել է կոպիտ հաշվարկ։ Նա սկսել է իր հետազոտությունը հուլիսի 2-ին և հայտարարել է 410,773 օգտագործող ԱՄՆ-ում։ Ապա տարածել է իր հետազոտության արդյունքները ինտերնետում և մինչ հուլիսի 4-ը այդ թիվն ավելացել է՝ հասնելով 1,742,069 օգտագործողի։ Հուլիսի 10-ին, 6 օր անց թիվը հասավ 7.3 միլիոնի, իսկ հուլիսի 11-ին արդեն 10 միլիոնի։

Պոլ Ալենի կանխատեսմամբ, օգտագործողների քանակի նման աճի դեպքում մինչ շաբաթվա վերջը օգտագործողների քանակը կհասնի 20 միլիոնի և սոցիալական ցանցը կունենա 100 միլիոն օգտագործող։

Իսկ Google-ը դեռ չի հրապարակում, թե որքան է իրականում կազմում Google+ նորաստեղծ սոցիալական ցանցի օգտագործողների թիվը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---