Հայաստանի նախագահը կարևորել է ջանքերի միավորումը փողերի լվացման դեմ պայքարում

Հայաստանի նախագահը կարևորել է ջանքերի միավորումը փողերի լվացման դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի նախագահ Բոուդվին Վերհելստին և գործադիր քարտուղար Բրոնվին Սոմերվիլին, ովքեր Երևան են ժամանել Էգմոնտ խմբի 19-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության ղեկավարը ողջունել է նիստի անցկացումը Երևանում` բարձր գնահատելով այդ կառույցի աշխատանքն ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերոնշյալ երևույթները սահմաններ չեն ճանաչում, հետևաբար դրանց դեմ պայքարը պահանջում է հավաքական ջանքեր: Նախագահը մաղթել է նիստին արդյունավետ աշխատանք:

Լիագումար նիստին մասնակցում է անդամ երկրներից հարյուր երկու երկրի ֆինանսական հետախուզության մարմինների և մի շարք միջազգային կառույցների շուրջ երկու հարյուր իննսուն ներկայացուցիչ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---