12 հուլիսի 2011 - 19:16 AMT
«Բուլղարիա» շոգենավի խորտակման ժամանակ մահացածների թիվը հասել է 88-ի

ՌԴ հետաքննչական հանձնաժողովը հրապարակել է նավերի անունները, որոնք «Բուլղարիա» շոգենավի խորտակման ժամանակ անցել են նրանից ոչ հեռու և օգնություն չեն ցուցաբերել: «Հարուցվել են քրեական գործեր «Արբատ» և «Դանուբյան-66» նավերի նավապետերի կողմից օգնություն չցուցաբերելու փաստով», որոնք անցել են «Բուլղարիայի» կողքով և օգնություն չեն ցուցաբերել շոգենավի ուղևորներին, հաղորդել է ՌԴ Հետաքննչական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Ռուսաստանի ԱՒՆ տվայլներով ներկա պահին նկատվել են 88 մահացածների դիակներ: Նրանցից 19 երեխաներ են, 52-ը` կանայք, 17-ը` տղամարդիկ:

«Բուլղարիա» շոգենավը՝ կառուցված 1955 թվականին, խորտակվել է հուլիսի 10-ին Կույբիշևյան ջրամբարում՝ ափից 3 կմ հեռավորության վրա։ Ականատեսների խոսքերով, շոգենավը կարող էր շրջվել ալիքի հարվածից։