Ահմեդ Դավութօղլուն Իրանի ղեկավարության հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Իրանի ղեկավարության հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ընթացքում Դավութօղլուն նշել է Մերձավոր Արևելքի երկրների միջև մշտական խորհրդատվությունների կարևորությունը, ասելով, որ մի երկրում տեղի ունեցող գործընթացներն ազդում են ողջ տարածաշրջանի վրա:

«Սիրիան բարեկամական երկիր է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի հետ և լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ: Մեզ համար կարևոր է, որպեսզի այս երկրում չլինեն զոհեր, և պետությունը հնարավորինս շուտ սկսի բարեփոխումները»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---