Երևանում «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2» ֆիլմի պրեմիերան հերթական անգամ տեղափոխվում է

Երևանում «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2» ֆիլմի պրեմիերան հերթական անգամ տեղափոխվում է

PanARMENIAN.Net - Երևանում «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2» ֆիլմի պրեմիերան հերթական անգամ տեղափոխվում է: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին, վերջին ֆիլմի պրեմիերան կայանալու է հուլիսի 21-ին: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հուլիսի 7-ին Լոնդոնում: Սակայն պետք է նշել, որ ֆիլմը տարբեր երկրների էկրաններում հայտնվելու է հուլիսի 13-ից: Վերջին ֆիլմը լինելու է 3D ձևաչափով:

Սյուժեն. Կասկածելով, որ Վոլան դե Մորտի հերթական կրեստռաժը պահպանվում է «Գրինգոտսում», Հարին (Դանիել Ռեդկլիֆ), Ռոնը (Ռուփերթ Գրինգ) և Հերմիոնան (Էմմա Ուոթսոն) մեկնում են այնտեղ: Գոբլինի օգնությամբ նրանց հաջողվում է իրականացնել բանկի կողոպուտ: Կողոպուտի դիմաց վարձը Գրիֆինդորի սուրն է: Վոլան դե Մորտն իմանում է կողոպուտի մասին և որոշում ստուգել մնացած թաքստոցները: Հարին իմանում է, որ վերջին թաքստոցը Հոգվարդսն է: Երեք ընկերները մեկնում են ամրոց, Վոլան դե Մորտի բանակը հարձակվում է Հոգվարդսի վրա: Վերջին մենամարտը մոտ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---