Գենադի Մարտիրոսյանի և Դմիտրի Պիրոգի մենամարտը կարող է տեղի ունենալ աշնանը

Գենադի Մարտիրոսյանի և Դմիտրի Պիրոգի մենամարտը կարող է տեղի ունենալ աշնանը

PanARMENIAN.Net - WBO վարկածով միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը գործող չեմպիոն Դմիտրի Պիրոգի և պարտադիր հավակնորդ Գենադի Մարտիրոսյանի միջև կարող է տեղի ունենալ արդեն աշնան սկզբին Կրասնոդարում:

Այժմ հստակեցվում են հանդիպման վայրն ու համաձայնեցվում են հեռարձակման մանրամասները: Մենամարտի մասին համաձայնությունը բռնցքամարտիկներն ու փրոմոութերները արդեն ձեռք են բերել: Ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն նշվում է սեպտեմբերի 20-ը, հայտնում է allboxing.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---