ԱԱ-2014 մասնակից թիմերը կհայտնվեն վեց զամբյուղներում ըստ ՖԻՖԱ-ի հուլիսյան վարկանիշի

ԱԱ-2014 մասնակից թիմերը կհայտնվեն վեց զամբյուղներում ըստ ՖԻՖԱ-ի հուլիսյան վարկանիշի

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին Ռիո դե Ժանեյրոյում տեղի կունենա 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Մոլորակի առաջնության 13 ուղեգրերի համար կպայքարի Եվրոպայի 53 հավաքական:

Եվրագոտու խաղերը տեղի կունենան 2012թ. սեպտեմբերի 7-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 15-ը: Մասնակիցները կբաժանվեն վեցական թիմից կազմված 8 խմբի, իսկ մնացած 5 հավաքականները հնգյակ կկազմեն: Խմբերի հաղթողները ինքնաբերաբար կհայտնվեն եզրափակիչ մրցաշարում, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած ութ թիմերը կմասնակցեն հարակից խաղերին՝ 2013թ. նոյմեբերի 15-19-ը: Այդ զույգերի հաղթողները նույնպես կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին, որը տեղի կունենա Բրազիլիայում 2014թ. հունիսի 13-ից հուլիսի 13-ը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բոլոր թիմերը կբաշխվեն վեց զամբյուղներում ըստ ՖԻՖԱ-ի 2012թ. հուլիսի վարկանիշի, որը կհրապարակվի հուլիսի 27-ին:

Այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականը վարկանիշում 70-րդն է 462 միավորով: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որն ունի 1871 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---