ԵԱՀԿ ՄԽ համանախագհները պատմել են Աուդրոնյուս Աժուբալիսին Կազանի հանդիպման մասին

ԵԱՀԿ ՄԽ համանախագհները պատմել են Աուդրոնյուս Աժուբալիսին Կազանի հանդիպման մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը հուլիսի 12-ին հանդիպել է ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (ՌԴ) հետ, ինչպես նաև Ղարաբաղի գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպմանը Աժուբալիսը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում և հորդորել է էլ ավելի ներգրավել քաղաքացիական հանրությունները վստահության միջոցների ամրապնդման իրականացման գործում: «Դա զգալի ներդրում կլինի հակամարտության հանգուցալուծման մեջ և կնպաստի վստահության հաստատմանը երկու երկրների հասարակությունների միջև»,-ասել է նա:

Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծանոթացրել են Աժուբալիսին Կազանում կայացած հանդիպման արդյունքների հետ: Զրուցակիցները քննարկել են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները, ինչպես նաև մինչ տարվերջ նախատեսված նախաձեռնությունները:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---