The Washington Times. Ամերիկահայերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուին

The Washington Times. Ամերիկահայերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուին

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի առաջարկած Ջոն Հեֆերնի թեկնածությանը, քանի որ վերջինս անցյալ տարի աշխատել է թուրքամետ և հակահայկական դիրքորոշում ունեցող կոնգրեսականի մոտ: Ինչպես ասվում է The Washington Times-ի «Հայերը պատասխաններ են ցանկանում» հոդվածում, Ամերիկայի հայկական համագումարը (AAA) և Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ են անում ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին հարցնել Հեֆերնին Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման մասին:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովն այսօր լսումներ է անցկացնելու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության վերաբերյալ:

1990-ականների կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգա Բերուոթերի հետ, որը հայտնի է Կոնգրեսում իր թուրքամետ և հակահայկական գործունեությամբ:

Եթե Սենատը հավանություն տա Ջոն Հեֆերնի թեկնածությանը, ապա նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որն ավարտել է իր առաքելությունն այս տարվա հունիսին: Հեֆերնը ներկա պահին ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---