Մադրիդը կպայքարի 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար

PanARMENIAN.Net - Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը կպայքարի 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկանցնելու համար: Այդ մասին հուլիսի 13-ին պաշտոնապես հայտարարել է քաղաքապետ Ալբերտո Ռուիս Գալիարդոն: Մադրիդը կպայքարի ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար արդեն երրորդ անգամ անընդմեջ, հայտնում է lenta.ru-ն:

Ավելի վաղ Մադրիդը պարտվեց Լոնդոնին և Ռիո դե Ժանեյրոյին, որտեղ կանցնեն 2012 և 2016թթ. Օլիմպիադաները:

Մադրիդից բացի Օլիմպիադան ընդունելու համար պաշտոնապես կպայքարեն Հռոմն ու Ստամբուլը: Պայքարի մեջ կարող է մտնել նաև Տոկիոն: Հաղթողը հայտնի կդառնա 2013 թվականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---