Հայաստանի ուրանի հանքավայրերի հետազոտման աշխատանքները կտևեն ևս 2-3 տարի

Հայաստանի ուրանի հանքավայրերի հետազոտման աշխատանքները կտևեն ևս 2-3 տարի

PanARMENIAN.Net - Հայաստանի ուրանի հանքավայրերի հետազոտման աշխատանքները կտևեն ևս 2-3 տարի, երբ պարզ կդառնա, կան արդյոք ուրանի պաշարներ և ինչ ծավալի: Այդ մասին հուլիսի 13-ին երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ըստ նրա, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և նախատեսում են երկրաֆիզիկական, երկրաքիմիական ու այլ աշխատանքների իրականացում: Ըստ նախարարի, Հայաստանում մինչ օրս ուրանի ոչ մի հանքավայր չի շահագործվել:

ՀՀ կառավարությունը դեռևս որևէ ընկերության ուրանի հանքավայրերեի շահագործամն արտոնագիր չի տրամադրել և այսօր բնապահպանական սպառնալիքների մասին խոսելը վաղաժամ է: Երկրաբանական հետազոտությունները Լեռնաձորում, Սյունիքում, Քաջարանի շրջակայքում անց է կացնում «Հայ-ռուսական լեռնահանքային արդյունաբերական կազմակերպությունը», ինչն առաջացնում է բնապահպանների մտահոգությունը: Աշխատանքները ֆինանսավորում է ռուսական կողմը՝ 3,5 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---