Հաշմանդամություն ունեցող նախկին օդաչուներն իրենց խնդիրների լուծումն ակնկալում են նախագահից

Հաշմանդամություն ունեցող նախկին օդաչուներն իրենց խնդիրների լուծումն ակնկալում են նախագահից

PanARMENIAN.Net - Տու-124 օդանավի նախկին հրամանատար Ռաֆիկ Կիրակոսյանը և ավիացիայի ոլորտի նրա նախկին գործընկերները, որոնք 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեն, արդեն 6 տարի է չեն ստանում իրենց հասանելիք նպաստները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթղակցի հետ զրույցում հայտարարել է կենսաթոշակի անցած օդաչուն, նրանք բոլորը (90 մարդ) ունեն պետական բժշկափորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը, սակայն, այսօրվա դրությամբ զրկված են պետական օժանդակությունից: Նրանք այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց և բողոքի ակցիա են անցկացնում:

Նախկին օդաչու Ռաֆիկ Կիրակոսյանն այսօր կառավարության շենքի առջև խնդրում է, որ իրեն ընդունեն և հուսով է, որ մասնավորապես, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը կիրազեկի ստեղծված իրավիճակի մասին նախագահին և խնդիրն իր լուծումը կստանա:

7  14.07.11 - Բողոքի ակցիաներ ՀՀ կառավարության մոտ
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---