Խոսրովի արգելոցի պատմամշակութային հուշարձանները կվերականգնվեն

Խոսրովի արգելոցի պատմամշակութային հուշարձանները կվերականգնվեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրին:

Ինչպես ճեպազրույցում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծրագրերի ընդհանուր տևողությունը կազմում է մոտ 15 տարի, սակայն անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանները կվերականգնվեն առաջիկա 4-5 տարում: Ըստ նրա, կառավարական որոշումը հիմնավորված է նրանով, որ արգելոցում կա 312 հուշարձան, իսկ կառավարությունն ու միջազգային կառույցները վերջերս առանձնակի ուշադրություն են հատկացնում արգելոց-թանգարանների ստեղծմանը:

Ինչպես հայտնել է նախարարը, 2011թ. այդ ծրագրի շրջանակներում բյուջեով կհատկացվի 8 մլն դրամ անհրաժեշտ աշխատանքերի դիտարկում անցկացնելու համար, որոնց իրականացման ժամանակացույցը կպատրաստվի վեց ամսվա ընթացքում:

Բացի այդ, Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է ձեռնամուխ լինել պատմամշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման և պահպանման ծրագրերի համաֆինանսավորմանը: «Գտնում եմ, որ այստեղ մասնավոր ներդրողի հետաքրքրությունն ակտիվանում է էկոտուրիզմի, ակտիվ զնոսաշրջության տեսակոտից»,-ասել է նա:

6  14.07.11 - ՀՀ կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---