Հայաստանի բնապահպանները բողոքում են ընդերքի թալանի դեմ

Հայաստանի բնապահպանները բողոքում են ընդերքի թալանի դեմ

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Հայաստանի կառավարության շենքի մոտ անցնում է բողոքի ակցիա` ուղղված հանրապետության ընդերքի ազգային հարստությունը յուրացնելու դեմ:

Ակցիայի կազմակերպիչները բողոքում են ընդդեմ հանքարդյունաբերողների, որոնք ստանալով հսկայական եկամուտներ, արհամարհում են սոցիալական պատասխանատվության սկզբունքները, ընդդեմ հանքատերերի, որոնք ապականում են Հայաստանի բնաշխարհը:

«Հայաստանը դարձել է ձրի ռեսուրսների երկիր այն լոբբիստների համար, որոնք նպաստում են հանքերը շահագործող ընկերությունների գործունեության հեշտացմանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Բնապահպանը պարզաբանել է, որ այդ ընկերությունների փաստաթղթերում գրանցվում է արդյունահանվող 1-2 տարր, սակայն արտահանվում է ավելին:

Իր հերթին Transparency International-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը հայտարարել է, որ «ցանկացած մարդ ցանկացած պահի, հնարավորություն ունենալու դեպքում, կարող է Հայաստանում հանքավայրի շահագործման լիցենզիա ստանալ: Նա հայտնել է, որ Հայաստանում այժմ կա շուրջ 700 հանքավայր, տրվել է 460 լիցենզիա և այդ միտումն աճում է, իսկ ընդերըք պարզապես թալանվում:

7  14.07.11 - Բողոքի ակցիաներ ՀՀ կառավարության մոտ
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---