Իրանում չհարգված մասնագիտության մասին կինոնկարը կներկայացվի «Ոսկե ծիրանի» հանդիսատեսի դատին 14 հուլիսի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակներում ներկայացված Ահմադ Սեյեդքեշմիրի«Հոյակապ ոչինչ» ֆիլմը պատմում է Իրանում չհարգված մասնագիտության մասին: Չնայած դրան, ֆիլմը ընդունվել է Իրանում: «Ֆիլմը մարդկային բնավորությունների և հնարավորությոնների մասին է: Ֆիլմի հերոսը ապրում է մի միջավայրում, որը իրենը չէ: Նա ունի մեծ հնարավորություններ և ցանկանում է այն ցույց տալ: Այն արգելված թեմա է Իրանում և ընդգրկում է արգելված ոլորտ: Ֆիլմի հերոսի հետ ծանոթացրել է կինս, ով բժիշկ է», - ասաց Սեյեդքեշմիրին: Իրանի հարավի հեռավոր շրջանում տեղացի երիտասարդ ուսանողը արվեստի դասընթաց է կազմակերպում: Նա միաժամանակ և հովիվ է: Մոլեռանդ ու հետադեմ հասարակության մեջ նա` որպես ուսուցիչ և հովիվ, շատ խնդիրներ ունի: Ֆիլմը պատկերում է այդ երիտասարդի և նրա սաների զգացմունքները, երևակայությունն ու ճիգերը: Ահմադ Սեյեդքեշմիրը ծնվել է 1973 թ-ին Իրանի Մաշհադ քաղաքում: Իրանցի ռեժիսոր և սցենարիստ: Լավագույն սցենարի համար սահմանված մրցանակի հավակնորդ է եղել (Ոստիկանական ֆիլմերի փառատոն, Թեհրան, 2007) և լավագույն սցենարի համար` Առաջին մրցանակի արժանացել (Թեհրանի «Մի հայացք» ԿՓ, 2002): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |