14 հուլիսի 2011 - 18:17 AMT
Լեռնային Ղարաբաղում անցնում է Վոլեյբոլի Արցախի գավաթի առաջին խաղարկությունը

Լեռնային Ղարաբաղում անցնում է Վոլեյբոլի Արցախի գավաթի առաջին խաղարկությունը: Նախագահ Բակո Սահակյանը դիմել է մասնակիցներին ողջույնի խոսքով: Նա մասնավորապես ասել է. «Այս մարզական միջոցառումը կարեւոր նշանակություն ունի մեր ողջ հանրապետության համար, քանի որ սպորտը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության եւ ազգի գենոֆոնդի պահպանման լավագույն միջոցներից մեկը: Այդ իսկ պատճառով սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը առանձնակի կարեւորություն է հատկացվում մեր հանրապետությունում, ու այստեղ հատուկ նշանակություն ունի պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցությունը: Եվ պատահական չէ, որ վոլեյբոլի ֆեդերացիան մեզ մոտ ղեկավարում է պաշտպանության փոխնախարարը»:

«Հուսով եմ, որ դուք գեղեցիկ խաղ կպարգեւեք բոլորին: Ուզում եմ ընդգծել, որ նման մրցումները նպաստում են մարդկանց ֆիզիկական եւ մտավոր կարողությունների զարգացմանը, հայ ժողովրդի տարբեր հատվածների միասնականության եւ համախմբվածության ամրապնդմանը: Իսկ նման դեպքում պարտվողներ չեն լինում»,-ասել է Բակո Սահակյանը: