Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահը այցելել է ֆրանսիական դեսպանատուն

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահը այցելել է ֆրանսիական դեսպանատուն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, մաղթել բարեկամ Ֆրանսիային հետագա զարգացում և բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարօրություն:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեն, և Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր մակարդակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---