15 հուլիսի 2011 - 12:59 AMT
Բենասկի շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին փուլից առաջ աղյուսակը գլխավորում է Տիգրան Պետրոսյանը

Տեղի է ունեցել Բենասկի շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում է 471 շախմատիստ, 35-ը գրոսմայստերներ են:

Մրցաշարի առաջատար գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Ջիրի Ստոչեկի հետ Չեխիայից: Նրանց հանդիպումն ավարտվել է ոչ ոքի, որից հետո Պետրոսյանը վաստակել է 7 միավոր: Նույնքան միավոր ունի Գեորգի Տիմոշենկոն (Ուկրաինա) և Ալեքսանդր Դելեչեվը (Բուլղարիա), սակայն լրացուցիչ արդյունքներով հայ շախմատիստը առաջին տեղն է գրավում:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը հաղթեց Ջակեկ Ստոպին (Լեհաստան) և 6,5 միավորով հայտնվեց 10-րդ տեղում: Իսկ Կարեն Մովսիսյանը պարտություն կրեց և 5,5 միավորով 42-րդ տեղում է:

Հուլիսի 15-ին տեղի կունենա նախավերջին տուրը: