«Բի-բի-սի»-ի լրագրողները 24-ժամյա գործադուլ են սկսել

«Բի-բի-սի»-ի լրագրողները 24-ժամյա գործադուլ են սկսել

PanARMENIAN.Net - «Բի-բի-սի»-ի լրագրողները 24-ժամյա գործադուլ են սկսել: Գործադուլի պատճառը զանգվածային կրճատումներն են, որ կատարվել են ծախսերի կրճատման կառավարական ծրագրի շրջանակում: Ավելին, վերջին ամիսներին հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ «Բի-բի-սի»-ի համաշխարհային և դիտարկման ծառայություններից: Արհմիությունում գտնում են, որ այդ կրճատումներից կարելի էր խուսափել, եթե ղեկավարությունը չհրաժարվեր հետագա բանակցություններից: Ըստ գործադուլավորների, կրճատումները պետք է կատարվեն այն աշխատակիցների շրջանում, որոնք կամավոր կցանկանան ազատվել աշխատանքից փոխհատուցման դիմաց, գրում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---