15 հուլիսի 2011 - 13:16 AMT
«Մետալուրգ» ակումբը պաշտոնապես ներկայացրել է Գևորգ Ղազարյանին ու Մարկոս Պիզելիին լրագրողներին

Հուլիսի 14-ին Դոնեցկի «Մետալուրգի» ուսումնամարզական բազայում ներկայացվել են ակումբի չորս նորեկ խաղացողները, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մետալուրգի» սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը լրագրողներին ծանոթացրել է նորեկների հետ: Նորեկներից երկուսը Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին են: Ֆուտբոլիստները Դոնեցկի ակումբ են փոխադրվել Երևանի «Փյունիկից»:

Դոնեցկի ակումբում Ղազարյանը հանդես կգա 11 համարի տակ, իսկ Պիզելին՝ 8: Ֆուտբոլիստները ակումբի կազմում մի քանի ընկերական խաղ են անցկացրել, ինչպես նաև խաղացել են Ուկրաինայի առաջնության առաջին տուրում, Պիզելին խփել է հաղթական գոլը:

«Մետալուրգում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկտրչյանը: