15 հուլիսի 2011 - 13:22 AMT
ԿԸՀ-ի նախագահ: Ըտրողը պետք է հասկանա իր ընտրաթերթիկի գինը

Ընտրողը պետք է հասկանա ընտրաթերթիկի գինը, որը առաջիկա 5 տարիներին երկրի բարեկեցությունն է: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:

Նրա խոսքով` կուսակցությունների խնդիրն է բացատրել ընտրողներին, որ ընտրաթերթիկը գին չունի: « Կուսակցությունները պետք է ճիշտ գնահատեն ընտրարշավը և կատարած աշխատանքը, այդ դեպքում կունենանք այլ կարգի ընտրություններ »,- ասաց Ազարյանը:

ԿԸՀ-ի նախագահի գնահատմամբ ընտրությունների կեղծիքները միանգամայն բացառել հնարավոր չէ, իսկ դրանց ծավալները նվազեցնելու համար անհրաժեշտ է փոխել հասարակության վերաբերմուբնքը ընտրությունների հանդեպ: Ազարյանը նշեց, որ գալիք ընտրություններում ԿԸՀ խնդիրն է լինելու ապահովել ընտրողների մեծ մասնակցություն: Նրա խոսոքվ` ընտրությունների կեղծողները կենթարկվեն պատասխանատվության, ինչպես և նախորդ տարիներին, իսկ իր անելիքը, որպես ԿԸՀ նոր վերընտրված նախագահ, կլինի անաչառ աշխատանքը և օրենսդրության պահպանումը:

Անդրադառնալով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր վերընտրվելուն և դրա շուրջ առաջացած աղմուկին` նա ընդունեց, որ մրցույթից հետո է ինքնբացարկ հայտարարել, հավելելեվ, որ ԿԸՀ նախագահի պաշտոնը բնավ քաղաքական չէ , այլ ենթադրում է իրավական բնույթի աշխատանք: