15 հուլիսի 2011 - 13:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ոսկե ծիրան». Երկու վավերագրական ֆիլմ պատմելու են Հայաստանի սոցիալական և ազգային խնդիրների մասին

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում երկու վավերագրական ֆիլմերը ներկայացնում են Հայաստանի համար մի շարք կարևոր ու սուր խնդիրներ: Խոսքը Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» և Վահան Խաչատրյանի «Սուրբ խաչն առանց խաչի» ֆիլմերի մասին է:

Վահան Խաչատրյանի ֆիլմը պատմում է Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու մասին է: «Ֆիլմը հայոց երազանքների և խաբված հույսերի մասին է: Այն ցույց է տալս նաև ներկա Թուրքիայի դեմքը: Ֆիլմիս նպատակն է գտնել ինչ-որ պատասխաններ անցյալի մասին, ցանկանում էի տեսնել, որտեղ է իմ անցյալը և ապագան: Ֆիլմի վերջին մասում տեղադրվում է խաչը, բայց այն կարծես անտեր է այսօր», ասաց ռեժիսորը: Խաչատրյանի հաջորդ ֆիլմը Ջավախքի մասին է լինելու: Նկարահանման ժամանակ ոչ մի խնդիր ռեժիսորը չի ունեցել:

«Բեռնելով կյանքս» ֆիլմը պատմում է շաքարախտով հիվանդ երիտասարդի մասին, ով ստիպված գողություն է անում իրեն հասանելի ինսուլինը գնելու նպատակով:

«Երիտասարդը մի միջոց է ձեռնարկում, որ չստանալով այն, ինչ իրեն պետությունից անվճար է հասնում, դիմում է գողության: Ֆիլմում գոյություն ունի նաև երիտասարդի անաշխատունակության հարցը, որի պատճառով նա բազմաթիվ խնդիրների առջև է կանգնում», ասաց ռեժիսորը: Ֆիլմը Հարություն Շատյանի դիպլոմային աշխատանքն է, այն ինքնակենսագրական է, ինչը էլ ավելի սուր է դարձնում խնդիրը: Ռեժիսորը նախատեսում է շարունակել էքսպերիմենտալ ֆիլմեր նկարահանել:

ՖՈՏՈՇԱՐՔ