Google News-ը մի շարք փոփոխություններ է կատարել

Google News-ը մի շարք փոփոխություններ է կատարել

PanARMENIAN.Net - Google News-ի քաղաքականության բաժնի յուրաքանչյուր ընթերցող վերջին 6 ամսվա ընթացքում միջինում կարդացել է 20 հոդված։

Ինչպես հաղորդում է Google-ի պաշտոնական բլոգը, այսօրվանից սկսած Google News-ի ամերիկյան թողարկումը ընթերցողներին հնարավորություն է տալու վաստակելու վիրտուալ նշաններ (badges)։ Որքան շատ ընթերցողը կարդա, այնքան ավելի բարձր մակարդակի նշան կվաստակի, ինչպես օրինակ՝ բրոնզ, արծաթ, ոսկի, պլատինում և այլն։

Google-ը հասանելի է դարձրել շուրջ 500 նշան։ Ընթերցողների վաստակած նշանները անձնական են, այսինքն ոչ ոք չի տեսնում դրանք։ Ցանկության դեպքում կարելի է դրանք կիսել ընկերների հետ։

Google-ը հայտարարել է, որ կհետևի, թե որքանով են մարդիկ ոգևորված նշանների գաղափարով, և եթե դա տարածում ստանա, ապա քայլեր կձեռնարկի հաջորդ նորամուծությունների համար։

Google-ը, փորձելով բարեփոխել Google News-ը, ընթերցողների խորհրդով այժմ արդեն առանձնացրել է գիտություն/տեխնիկա բաժինները։ Վերջիններս անջատ են գործում առայժմ միայն անգլերեն լեզվով էջում, մյուս լեզուներում նույնպես շուտով այդ երկու ոլորտները առանձին կներկայացվեն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---