15 հուլիսի 2011 - 16:36 AMT
«Բուլղարիային» օգնություն չցուցաբերած նավերի նավապետները բերման կենթարկվեն

ՌԴ քննչական կոմիտեն որոշել է բերման ենթարկել կործանված «Բուլղարիա» շոգենավին օգնություն չցուցաբերած նավերի նավապետներին, հայտնում է СК կայքը: «Արբատ» և «Դունայսկի 66» նավերի նավապետներ Յուրի Տուչինային և Ալեքսանդր Եգորովին մեղադրանք է սպառնում «Աղետի ենթարկված նավին օգնություն չցուցաբերելու» հոդվածով: Հիշեցնենք, որ «Բուլղարիան» նավաբեկության ենթարկվեց Կույբիշևի ջրամբարում հուլիսի 10 Փրկվեց 79 մարդ, որոնց մեծ մասին վերցրեց «Առաբելլա»նավը:

Հետագայում փրկվածները պատմեցին, որ ևս երկու նավ է անցել խեղդվող մարդկանց մոտով, առանց օգնություն ցույց տալու: Քննիչները եկել են այն եզրակացության, որ այ երկու նավերը «Արբատը» և «Դունայսկի 66» էին: