Արտո Թունջբոյաջյանն ու Armenian Navy Band-ը համերգներով հանդես կգան Երևանում

Արտո Թունջբոյաջյանն ու Armenian Navy Band-ը համերգներով հանդես կգան Երևանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-18 հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանն ու Armenian Navy Band-ը համերգներով հանդես կգան Երևանի Mezzo ջազ ակումբում: Ինչպես ասուլիսում հայտարարել է Արտո Թունջբոյաջյանը, համերգային ծրագիրը դեռ կազմված չէ, քանի որ Armenian Navy Band-ը միշտ որոշում է, թե ինչ ծրագրով է հանդես գալու համերգից կես ժամ առաջ:

Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Թունջբոյաջյանն ասել է, որ հուլիսի 19-ին կմեկնի Լոս Անջելես, որտեղ հանդես կգա համերգով, որից հետո մտադիր է խտասկավառակ ձայնագրել Հոլանդիայում:

Անդրադառնալով հայ երաժիշտների հետ հնարավոր համագործակցությանը՝ Թունջբոյաջյանն ասել է, որ Հայաստան է գալիս 1988 թվականից, սակայն դեռևս ոչ ոք նրան նման առաջարկ չի արել: «Իմ արվեստը բաց է բոլորի համար»,-ասել է նա:

Թունջբոյաջյանը երկար ժամանակ բացակայում էր քաղաքից, քանի որ զբաղված էր իր Human element խմբի խտասկավառակի ձայնագրությամբ: Այդ խմբի կազմում են առաջին աստիճանի աստղեր Լարրի Նովակը, Սքոթ Քինգսին ու Մեթյու Հարրիսոնը: Խմբի առաջին խտասկավառակը թողարկվել է ընթացիկ տարվա մայիսի 17-ին: Հարկ է նշել, որ խտասկավառակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ջազի սիրահարների շրջանում: Ինքը Թունջբոյաջյանն ասել է, որ խտասկավառակը բավականին բարդ էր ձայանգրելը, քանի որ խումբը փորձում էր նոր հնչյուններ ու մեղեդիներ ևս ձայնագրել, օրինակ, քամու ձայնը:

5  15.07.11 - Արտո Թունչբոյաջյանը “Գրեմի 2011” մրցանակաբաշխության ժամանակ Պոլ Վինթեր Կոնսորտի հետ “լավագույն New Age ձայնասկավառակ” անվանակարգում հաղթող ճանաչվելու մասին
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---